ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսը

Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսը
28.09.2012 | 16:22

Լրանում է Միքայել Արուտչյանի ծննդյան 115-ամյակը, Սերգեյ Արուտչյանի 100-ամյակը և Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը:
Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում է Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսը: Առաջին անգամ այս նշանավոր ընտանիքի ներկայացուցիչների գործերը կցուցադրվեն միասին:
Այս մասին տեղեկացնում են պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կներկայացվեն ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, ինչպես նաև Արուտչյանների ընտանիքի հավաքածուներից:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում` հոկտեմբերի 6-ին: Հանրությանը կներկայացվի նաև հոբելյարներին նվիրված վերջերս լույս տեսած ալբոմը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ